Արտակարգ դեպք՝ Երևանում. 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ Shasmhyan․com-ը, հայտնել էր, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 մարդ էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վնասվել են նաև կայանված Honda և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանում՝ երիտասարդին սպանած տղայի ընտանիքը, ծնկաչոք ներողություն է խնդրում
Վրաստանի Կազբեկի շրջանում երիտասարդին սպանած տղայի ընտանիքը ծնկաչոք ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից։...
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր
Հունվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 74-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան դուրս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Էրեբունի օդանավակայանում․ մանրամասներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվու...
Գյումրիում 23-ամյա վարորդը ՎԱԶ 21104-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. հետիոտնը հարբած է եղել
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատ...