Գյումրիում 23-ամյա վարորդը ՎԱԶ 21104-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. հետիոտնը հարբած է եղել

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 26-ին Շիրակի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Վարոսյանը իր վարած ՎԱԶ 21104 մակնիշի ավտոմեքենայով Գորկու փողոցի 70 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Թիֆիլյանին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը «դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որից հետո Տ. Վարոսյանը ինքնակամ ներկայացել է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին։

 

 Վարորդն ու վրաերթի ենթարկվածը ենթարկվել են սթափության փորձաքննության. վարորդը եղել է սթափ, իսկ հետիոտնը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը։ 

Պատահարներ