Վրաստանում՝ երիտասարդին սպանած տղայի ընտանիքը, ծնկաչոք ներողություն է խնդրում
Վրաստանի Կազբեկի շրջանում երիտասարդին սպանած տղայի ընտանիքը ծնկաչոք ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» պարբերականը։
Կասկածյալի ընտանիքից մոտ երկու տասնյակ տղամարդիկ գնացել են այն տան մոտ, որտեղ տեղի է ունեցել սպանվածի հոգեհանգստի արարողությունը, և գլուխները խոնարհած ծնկի են եկել սպանվածի հարազատների առջև: Որոշ ժամանակ անց երկու ընտանիքների ավագ տղամարդիկ սեղմել են միմիանց ձեռքերը և գրկախառնվել։ Դրանից հետո մեղադրյալի ընտանիքի ներկայացուցիչները մտել են տուն՝ ցավակցություն հայտնելու մահացածի մյուս հարազատներին։
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նման ժեստը Վրաստանում ընդունված չէ, սակայն լեռնային շրջաններում, ինչպիսին Կազբեկինն է, որտեղ ուժեղ են պատվի և համայնքային համերաշխության ավանդույթները, դա կարող է կարևոր քայլ դառնալ հաշտեցման ուղղությամբ և կանխել արյունահեղության զարգացումը:
Հավելենք՝ ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 20-ին՝ Զատկի օրը։ Կազբեկի շրջանում դաժանաբար սպանվել է 47-ամյա Գիա Խաիկաշվիլին։ Նա դանակի ավելի քան 10 հարված է ստացել և հիվանդանոցում մահացել է արյան կորստից։
Ապրիլի 22-ին ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել էր 33-ամյա Պաատա Քուշաշվիլիին, ինչպես նաև 27 -ամյա զարմիկին՝ Նիկա Քուշաշվիլիին՝ հանցագործությունը կոծկելու մեղադրանքով: ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպից հետո նրանք թաքնվել են մեկ այլ քաղաքում՝ վարձակալած բնակարանում։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Խաիկաշվիլին և Քուշաշվիլին հարևաններ են եղել։ Նրանց միջև վեճ է բռնկվել Գվելեթի ջրվեժի մոտ տոնական խնջույքի ժամանակ։ Հակամարտության պատճառը կարող էր լինել չկատարված խոստումը։ Փախուստի դիմելուց առաջ հարձակվողը ծակել է զոհի մեքենայի անիվները։ Չնայած ծանր վնասվածքների առկայությանը՝ Խաիկաշվիլին հասցրել է զանգահարել բարեկամին և հայտնել հարձակվողի անունը։
Հավելենք՝ հետաքննությունը չի բացառում գործով նոր մեղադրյալների ի հայտ գալը։ Այս պահին երկու բերման ենթարկվածներին դատարանը ձերբակալել է մինչև հետաքննության ավարտը։ Պաատա Քուշաշվիլիին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում, նրա զարմիկին՝ երեքից յոթ տարվա ազատազրկում:
Նմանատիպ հոդվածներ
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ ՆԳՆ
Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գր...
Արջի քոթոթ Է հայտնաբերվել՝ մետաղական ցանցի մեջ խճճված
Աչաջրի բնակիչ Ա․ Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ին...
Ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը․ ՆԳՆ
Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տ...