Նիկոլ Փաշինյանի և Հռոմի պապի միջև առանձնազրույց է նախատեսված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
Այցի շրջանակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է. «Հետք»
Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Աննա Հակոբյանը դիմել է արցախցիներին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է Արցախում ապրող բնակիչներին և գրել․ «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մե...
Ավստրալիայի խոշորագույն ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել Է Իրանի վրայով թռիչքները
Ավստրալական Qantas ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի օդային տարածքով թռիչքները՝ փոխելով իր չվերթների...