Ավստրալիայի խոշորագույն ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել Է Իրանի վրայով թռիչքները
Ավստրալական Qantas ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի օդային տարածքով թռիչքները՝ փոխելով իր չվերթների երթուղին Պերտից Լոնդոն: Այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը SBS հեռուստաալիքին։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ժամանակավորապես փոխում ենք թռիչքների երթուղիները Պերտից Լոնդոն մեր չվերթների համար՝ կապված Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում տիրող իրավիճակի հետ», - նշել է նա:
Qantas-ի ներկայացուցիչը հավելել է, որ դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք չվերթը, որի երթուղին ավելի վաղ անցնում էր Իրանի տարածքով, մոտ ժամանակներս կիրականացվի տեխնիկական վայրէջքով Սինգապուրում:
Ավելի վաղ գերմանական Lufthansa-ն հայտնել էր մինչև ապրիլի 18-ը Թեհրան և հակառակ ուղղությամբ թռիչքների դադարեցման մասին: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաընկերությունից, որոշումն ընդունվել է Մերձավոր Արեւելքում «անվտանգության հետ կապված իրավիճակի» ֆոնին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հասարակայնության հետ կապերի վարչությունը ապրիլի 1-ին հայտարարել է Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին Իսրայելի օդուժի հարվածի հետեւանքով իրանցի յոթ ռազմական խորհրդականների զոհվելու մասին: Հարձակման զոհ են դարձել ԻՀՊԿ երկու գեներալ և ևս հինգ սպա։ Իսրայելը պաշտոնապես կատարվածի համար պատասխանատվության մասին հայտարարություն չի արել։ Ընդ որում, իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Դամասկոսում հարվածի է ենթարկվել ոչ թե հյուպատոսությունը, այլ ԻՀՊԿ ռազմական օբյեկտը:
Ապրիլի 12-ին The Wall Street Journal թերթը հանդես է եկել պնդմամբ, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում: Պարբերականի համաձայն՝ հրեական պետությունը պատրաստվում է Իրանի կողմից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման։ Ընդ որում, ինչպես նշել է թերթը, վերջնական որոշում Թեհրանը դեռ չի կայացրել։ Իր հերթին Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ԳԴՀ-ի իր գործընկեր Աննալենա Բերբոքին ասել է, որ Իրանը գնդակոծությանը սահմանափակ պատասխան կտա, որպեսզի լարվածության սրում չհրահրվի:
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...