Արագածոտնի թեմում իրականացված խուզարկության հետքերով. դիվանագիտական անձնագիրն անվավեր է․ ԱԳՆ
Դիվանագիտական անձնագիրը, որը հայտնաբերվել է Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տներում անցկացված խուզարկությունների արդյունքում, գործող չէ։ Radar Armenia-ին այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Քննչական կոմիտեի հրապարակած նկարում երևացող դիվանագիտական անձնագիրը տրամադրված է եղել 2013 թվականին, և դրա վավերականությունը լրացել է 2018 թվականին»,- ասել են գերատեսչությունից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ երկու տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ: ՔԿ-ի հրապարակած լուսանկարներում նաև դիվանագիտական անձնագիր կար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը. հայտարարություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքու...
Չինաստանից արձագանքել են Թրամփի կողմից հնչեցված մեղադրանքներին
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, թե Պեկինը իբր միջա...
Միրզոյանը Ստամբուլում ներկայացրել է ՀՀ-ի տեսլականը
Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։Աս...
«Չեք էլ պատկերացնում, թե ինչպես կպատասխանենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն OHT հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ եթե իր երկիրը հարձա...