Չինաստանից արձագանքել են Թրամփի կողմից հնչեցված մեղադրանքներին
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, թե Պեկինը իբր միջամտել է 2020 թվականի Ամերիկայի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետն ընդգծել է, որ նման հայտարարությունները «զուտ հորինվածք են և չարամիտ զրպարտություն»։
Լին Ցզյանը շեշտել է, որ Չինաստանը միշտ հավատարիմ է եղել այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, երբևէ հետաքրքրություն չի ցուցաբերել դրա նկատմամբ և երբեք չի միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին։
Հիշեցնենք` Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում «խորքային պետության» ներկայացուցիչները երկրի ղեկավարությունից և ամերիկացիներից թաքցրել են տեղեկատվությունը ընտրություններին Չինաստանի ենթադրյալ միջամտության մասշտաբների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...