
Ալեն Սիմոնյանը՝ իրեն վերագրված «Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ» հայտարարության մասին

Իմ կողմից հարգված լրատվականներից մեկը` Civilnet -ը, շատ լավ ուսումնասիրություն է արել` փորձելով գնալ իմ հայտարարություններից մեկի հետևից: Հոդվածը վերնագրել է`
«Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով»։
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս աշխատանքի համար, ԲԱՅՑ,
հարգելի՛ գործընկերներ, նման մաթեմատիկա գոյություն ունենալ չի կարող, և հողի վրա դրա արտահայտումը երկու կողմի համար էլ կոնկրետ չափել, հաշվել այս փուլում անհնար է, դրա համար էլ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով և տեղի է ունենում սահմանագծման և սահնազատման գործընթաց. նաև դրա համար էր այդ հայտարարությունը, որը ես «ԵՆԹԱԴՐԵՆՔ» պայմանական բառով եմ արել:
Մեջբերեմ խոսքս` «...իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ...»։
Ուստի առաջարկում և խնդրում եմ ձեզ ժամանակ չծախսել ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆները ձեր՝ այս դեպքում ենթադրություններով հիմնավորելու վրա: Կա փաստ, որ կան տեղեր, որտեղ մենք ենք առաջ, տեղեր էլ կան, որ՝ իրենք:
Դրա փոխարեն կրկին հորդորում եմ անդրադառնալ ձեր կողմից ժամանակին իմ մասին շրջանառության մեջ դրված, մեղմ ասած՝ խնդրահարույց հրապարակմանն առ այն, որ ես ինչ-որ կապ ունեմ ճանապարհաշինարարության հետ, և դրա բերումով մեծ «տենդերներ» են շահվում, որը հետագայում լայն տարածում ստացավ և բազմաթիվ դատական վեճերի առիթ դարձավ:
Վստահ եմ` դուք` որպես անաչառ լրատվական, գոնե մոտ ապագայում կանեք դա` հաշվի առնելով, որ ես անձամբ գրեթե կես տարի առաջ եկել եմ ձեր խմբագրություն և հետո մեծ փաթեթ ուղարկել ձեզ, ինչից ակնհայտ է, որ ես ոչ մի կապ չունեմ ու չեմ ունեցել ձեր կողմից ինձ վերագրվող բիզնեսի հետ, և ձեր հրապարակումն ավելի քան խնդրահարույց է և ակնհայտ, որ պարզաբանման ու խմբագրման կարիք ունի»,- գրել է Ալեն Սիմոնյանը: