Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև զրույցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։
Նա նշեց, որ Ալիևն ու Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ոչ թե լիարժեք բանակցություններ են վարել, այլ «ոտքի վրա» շփվելու հնարավորություն են ունեցել։
«Բոլորը հնարավորություն ունեցան շփվելու «ոտքի վրա»։ Երկրները գնում են դեպի համաձայնագրի վերջնականացումը՝ առանց որակի զիջման։ Մենք բոլորի հետ միասին սպասում ենք աշխատանքների ավարտին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը աջակցում է նման աշխատանքներին։
«Մենք կարծում ենք, որ համաձայնագրի կնքումը օգտակար կլինի երկու երկրների և ողջ տարածաշրջանում խաղաղության կայունացման համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Դեկտեմբերի 25-ին հաղորդվեց, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել խաղաղության պայմանագրի նորացված տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:...
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...
Խաղաղությունը երբևիցե այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան
Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագա...