Սրբազանն իր քարոզը պետք է անի աղոթքների միջոցով, բայց ինքը դարձել է քաղաքական գործիչ. ՔՊ–ական պատգամավոր
Բագրատ Սրբազանն իր քարոզը պետք է անի աղոթքների միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Ես կարծում եմ՝ հոգևորականը պետք է բարին քարոզի։ Նա իր հարցազրույցում ասում է՝ սրանք մեռնելու են, էս կլինեն, էն կլինեն։ Նա ասում էր, որ ինքը պետք է գա, մեր թաղումը կազմակերպի, ես կդառնամ 80, ինքն էլ թող դառնա 200 տարեկան ու գա, կազմակերպի։ Եթե նույնիսկ իշխանությունը շեղվել է ճանապարհից, դուք աղոթեք, այսինքն՝ Բագրատ Սրբազանն իր քարոզը պետք է անի աղոթքների միջոցով, բայց ինքը դարձել է քաղաքական գործիչ, ինքը սրբազան չի կարող լինել։ Շարժման անդամները բոլորը քաղաքական գործիչներ են։ Եթե նա որպես հոգևորական էր սկսում շարժում, ապա կարող էր մենակ սկսել՝ առանց որևիցե քաղաքական նկրտումների»,- նշեց Նարեկ Գրիգորյանը։
Համեմատելով 2018 թվականի իշխանափոխության հետ՝ պատգամավորն ասաց․ «Մենք ունեինք հստակ ծրագիր, որ եթե նույնիսկ մարդը մեզ չէր սիրում ու ընտրում, ապա մենք նրան չէինք անիծում, վատ բան չէինք ասում, չէինք հայհոյում, ոստիկաններին չէինք հայհոյում, ասում էին՝ ոստիկանը մերն է»։
Անդրադառնալով եկեղեցուն՝ Նարեկ Գրիգորյանն ասաց․ «Մենք Նորատուսում ունեինք սարկավագ, որն ամբողջ գյուղին համախմբել էր, թույլ չէր տալիս, որ գյուղում խառնաշփոթ լինի, հետո ինչ-որ քահանաներ սկսեցին գրել, թե նա խմում է, հետո նրան հանեցին գյուղից, եկեղեցուց, քանի որ նա գումարներ չէր վերցնում, հետո ես հասկացա, որ մենք այդտեղ խնդիր ունենք»։
Պատգամավորի կարծիքով՝ սա քաղաքական շարժում է․ «Այստեղ ես հոգևոր բան չեմ տեսնում»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
ՄԻԵԴ-ը կքննի Գևորգ Ալթունյանի վերաբերյալ գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում Հայաստանի հետ կապված ևս մեկ գործ է քննելու, որն առնչվում է ՀՀ ՊՆ տեղե...