Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին. Բայրամով
Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Այս գործընթացը նաև դրական ազդեցություն է ունեցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա։ 2023 թվականի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո Ղարաբաղի հարցը, որը Հայաստանը վաղուց փորձում էր առաջ մղել բանակցային գործընթացում, ամբողջությամբ հանվեց բանակցությունների սեղանից։ Իսկ ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից նոր իրողությունների ֆոնին՝ նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին»,- ասել է Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
Սեբաստիան Կուրցը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի փախստականներին տեղափոխող առաջին մեքենաները. ինչպես տարբերել
Ռուսական տելեգրամ ալիքները տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են ուկրաինացի փախստականներով առաջին մեքենաները։ Նշ...
Հայկ Մարությանին դատի են տվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ց...
Վլադիմիր Գասպարյանի դուստրը ոստիկանությունում պաշտոն է զբաղեցրել, ծառայության չի ներկայացել, բայց աշխատավարձ է ստացել
Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական...