Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելու. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան դեռևս պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն։
Նա նշել է, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «եռանդուն դիվանագիտությունը» չի կարողանում հաշտեցնել այն կողմերին, որոնք պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։
«Ի վերջո, պետք է լինեն երկու կողմեր, որոնք պատրաստ են համաձայնության գալ։ Եվ հենց հիմա, չնայած մեր բոլոր աշխատանքներին, և մենք կշարունակենք դա անել, ռուսներն ու ուկրաինացիները պարզապես չեն հասել այն կետին, որտեղ կարող են համաձայնության գալ», - ասել է փոխնախագահը։
Այնուամենայնիվ, Վենսը ընդգծել է, որ հակամարտությունը լուծելու հնարավորությունը մնում է, և որ վերջին ամիսներին այս ուղղությամբ «որոշակի առաջընթաց» է գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիպուկահարներ՝ ՔՊ նիստի ժամանակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյ...
Ով կլինի ՍԴ ապագա նախագահը
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվանից խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանը հենց Վահե Գրիգորյանին...
Մենք մտահոգված ենք ԼՂ–ում մարդասիրական վիճակի վատթարացմամբ. Բրազիլիայի ներկայացուցիչ
Բրազիլիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ։ «...
Թուրքական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին
Այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշ...