Թուրքական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին
Այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը։
Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռակոծության են ենթարկվել քրդական ինքնավարության տարածքները, որոնք գտնվում են Դահուկ նահանգի հյուսիսում։
«Տարածքը չորս ռմբակոծության է ենթարկվել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում Shafaq News-ը։
Զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Թուրքիան Հյուսիսային Իրաքում անցած տարվա ապրիլին ձեռնարկել էր հերթական անդրսահմանային «Ճանկեր-ամրոց» գործողությունը։ Դրա նպատակն է մաքրել շրջանը այնտեղ տեղակայված PKK-ի կողմնակիցներից։ Անկարան այս կազմակերպությունը համարում է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Նրա հետ հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառ...
Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, պետք է ընտրություն կատարեն․ Ալիև
Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, պետք...