Մենք մտահոգված ենք ԼՂ–ում մարդասիրական վիճակի վատթարացմամբ. Բրազիլիայի ներկայացուցիչ
Բրազիլիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ։
«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է ՄԱԿ ԱԽ Բրազիլիայի ներկայացուցիչ Սերժիո Ֆրանսա Դանեսեն։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով նիստին նա նշել է, որ առանձնակի մտահոգություն են պատճառում տեղեկություններն այն մասին, որ հունիսից ճանապարհի փակման պատճառով իրավիճակն ավելի է բարդացել և՛ քաղաքացիական բնակչության, և՛ խոցելի անձանց համար։
«Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- ասել է նա։
«Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնավորությունը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...