Հայտնի է դարձել` ինչի համար են կալանավորել Ալեքսանդր Կոչուբաևին
Ավտոմեքենայից հանել են, տապալել գետնին, առանց որևէ բառ ասելու ձեռքերը շղթայել, տարել Քննչական ու նոր միայն այնտեղ հայտնել, թե ինչու են այդպես վարվել: Երեկ իր հետ կատարվածի մասին գործընկերին սա է պատմել ֆեյսբուքյան գրառման համար Վարդաշենի բանտում կալանավորի կարգավիճակում հայտնված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Առանց ոչ մի դիմադրության, առանց ոչ մի բառ խոսելու Կոչուբաևը, սակայն նրանք ուժ են կիրառում՝ անհարկի, անհիմն», - «Ազատությանը» փոխանցել է Կոչուբաևի փաստաբան Արայիկ Ներսիսյանը:
Կոչուբաևը Ներսիսյանին պատմել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո են ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջապատել իր ավտոմեքենան
«Միանգամից տապալում են գետնին ... Ես կձևակերպեի դա որպես իրականացված հերթական շոու՝ և՛ անձամբ Կոչուբաևի նկատմամբ, այսինքն՝ նրա համբավը արատավորելու նպատակ էր հետապնդում ըստ ինձ, և՛ սա ընդհանուր առմամբ ես կգնահատեի որպես նաև փաստաբանական համայնքին ուղղված ինչ-որ ճնշման փորձ՝ հետագայում նաև ցույց տալու, որ «փաստաբաններ, տեսեք, այ, որևէ ազատ խոսքի դեպքում կարող է էսպես լինել», - նշել է Ներսիսյանը:
Ընդդիմադիրների շահերը ներկայացնող Կոչուբաևին Քննչականը մեղադրում է իր ֆեյսբուքյան գրառմամբ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նրանց շահերին վնաս պատճառող, մասնագիտական գործունեության հետ կապված տեղեկություն հրապարակելու հոդվածով: Գիշերը դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել փաստաբանին:
Նախօրեին Կոչուբաևը կոշտ բառերով քննադատել էր ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը, քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանել «վիժվածքներ», «հոգին սատանային վաճառածներ», «շան տղաներ»:
Վիրավորական բառապաշարով ուղեկցվող նրա գրառումն են իրավապահները որակել օրենքի խախտում, արատավոր տեղեկություններ քննիչների, դատախազների, դատավորների հասցեին, ընդգծում է փաստաբան Ներսիսյանն ու հավելում՝ սա վիրավորանք է, որն ապաքրեականացված է, սա քրեական հանցանք չէ. «Դա զուտ գնահատական է եղել, դա արատավոր տեղեկություններ տարածել չի, մենք չենք կարող դա էդպես որակել»:
Կոչուբաևին նման կերպ ձերբակալելու ու գրառման համար մեղադրանք առաջադրելու փաստը քննադատել են նրա գործընկերները, իրավապաշտպանները:
Նմանատիպ հոդվածներ
Կիևում Twitter-ին մեղադրել են ցանցում Ուկրաինայի ժողովրդականությունը նվազեցնելու մեջ
Ուկրաինայում Twitter-ին մեղադրել են ցանցում Ուկրաինայի ժողովրդականությունը նվազեցնելու մեջ: Հանրապետության նախագահի գրաս...
Հունգարիան չի կարող և չի հրաժարվի Ռուսաստանից եկող նավթից և գազից. Սիյարտո
Հունգարիան չի հրաժարվի Ռուսաստանից եկող գազից: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Սիյարտոն:Նրա խոսքով՝...
Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է
Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքայի...
Սիրիական զինուժը հետ մղեց Դամասկոսի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածները
Սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է Դամասկոսի արվարձանների ուղղությամբ արձակված հրթիռների մեծամասնությունը: Ինչպես...