Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է
Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքային դեմքերին, գրում է Hraparak.am-ը:
Լրատվականի հարցին ի պատասխան նախարարի խոսնակն ասաց, որ նախարարը թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, այժմ ինքնամեկուսացել և աշխատում է տնից։ Իսկ ինչու է մեկուսացել, եթե թեստը բացասական է։ Մեզ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նախարարի օգնականները, մասնավորապես Մուշեղ Հովսեփյանը, որը նախարարի աջ ձեռքն է, թեեւ նախարարությունում ասում են, որ հակառակը՝ նախարարն է նրա աջ ձեռքը։ 24-ամյա օգնականն է դե ֆակտո կառավարում նախարարությունը, նա է աշխատում նախարարի մալբրի համակարգով, նա է նախարարության աշխատակիցներին հրահանգներ տալիս, նկատողություններ անում։
Մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդն ու աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանի օգնականը։ Նախարարի խոսնակը մեր հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ վերը նշված անձինք վարակվել են, չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք է։ Հարցը վերաձևակերպեցինք․ նախարարի աշխատակազմում կա՞ն վարակվածներ, նա այս անգամ էլ «այո» կամ «ոչ» պատասխանելու փոխարեն գրավոր հարցում պահանջեց, որին կապատասխանեն 5 օր անց, հնարավոր է նույնիսկ մեկ ամիս հետո՝ երբ հիվանդներն արդեն առողջացած կլինեն։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...