Կիևում Twitter-ին մեղադրել են ցանցում Ուկրաինայի ժողովրդականությունը նվազեցնելու մեջ
Ուկրաինայում Twitter-ին մեղադրել են ցանցում Ուկրաինայի ժողովրդականությունը նվազեցնելու մեջ: Հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ Իլոն Մասկը միտումնավոր նվազեցնում է Ուկրաինայի իշխանությունների էջերի լսարանը։
Մասնավորապես, Պոդոլյակը դիմել է Իլոն Մասկին և հորդորել դադարեցնել Ուկրաինայի պաշտոնական հաշիվների լսարանի ստիպողական կրճատումը:
«Ամեն ինչ չափազանց ակնհայտ է»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում:
Ավելի վաղ Մասկը նախազգուշացրել էր Կիևին Ղրիմի վրա հարձակումից։ «Ես ուկրաինամետ եմ, բայց նման քայլերը շատ ռիսկային են Ուկրաինայի և աշխարհի համար»,- գրել էր ամերիկացի գործարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...