Քաղաքականություն

Տեր Արամ քահանա Ասատրյանը կարծում է, որ իր հայտարարությունը պիտի քննվի

Mariam Z.
Տեր Արամ քահանա Ասատրյանը կարծում է, որ  իր հայտարարությունը պիտի քննվի

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում։ Նա այս մասին հայտնել է լրագրողներին` անդրադառնալով այսօր վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ խուզարկություններին և հոգևորականների, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությանը։


Արամ քահանա Ասատրյանը կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվեր։


«Ոչ միայն այս թեման։ Եթե եղել են ազատության, խոսքի, իրավունքի վերաբերյալ ճնշումներ, պիտի քննվի»,– ասել է նա։


Հարցին` ինչու չի գնացել Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի հրավիրած քննարկմանը, քահանան պատասխանեց, որ իրեն դեռ նորմալ հրավեր չի արվել, քննարկման պատճառը չի նշվել։


«Հանձնախումբը նախ պետք է հրավիրի այն եպիսկոպոսին, որը դարձել է այս ամեն ինչի պատճառը (Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին նկատի ունի– խմբ․)»,- նշել է քահանան։


Հիշեցնենք`  Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Հաղորդման հիման վրա հարուցվել է վարույթ, այսօր քննչական գործողություններ են սկսվել Արագածոտնի թեմում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250