Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում. Կոպիրկին
Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրջորեն շտկվում է և վերաձևակերպվում` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության ակտիվացման մասին։
Կոպիրկինի խոսքով` ռուսական կողմն այդ վերաձևակերպումը տեսնում է այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ, ինչը, իհարկե, վատ չէ։ Ռուսաստանին, սակայն, մտահոգում է այն, որ հավաքական Արևմուտքը և ԱՄՆ-ն Ռուսաստանին հռչակել են իրենց ռազմավարական մրցակից և նույնիսկ թշնամի, ինչի մասին խոսում են որոշ պաշտոնյաներ:
Եվ այստեղ շատ պաշտոնյաներ բացահայտորեն առաջ են տանում իրենց գիծը` խթանելով համագործակցությունը Ռուսաստանի դեմ պայքարի ոգով։ Եթե այդ տեսանկյունից են դիտարկվում Արևմուտքի հետ հարաբերությունները, ապա Ռուսաստանը կրկնակի զգուշավոր է վերաբերվում դրան։ Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի դեմ պայքարելն է բոլոր ճակատներով` լինեն դա Հարավային Կովկասը, թե այլ տարածաշրջաններ։
«Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի ինչ-որ փոփոխության մեջ` հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը»,– նշեց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտել է նաև, որ անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Դիվանագետն ընդգծել է, որ այդուհանդերձ, ՌԴ–ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական գործընկեր և դաշնակից։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...