ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը», - նշել է Միլլերը՝ ընդգծելով, որ Բլինկենը «վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին»։
Հաղորդվում է նաև, որ Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր սկանդալ Ռուսաստանի ընդդիմության ճամբարում
Ռուսաստանյան ընդդիմադիր դաշտում խոշոր սկանդալ է հասունանում: Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտարարել է, որ մեկ այլ ընդդիմադիր գ...
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ, այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց...
Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը
Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը...
ՀՀ Գլխավոր դատախազությունը` վերաբացված մարտի 1-ի գործի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապար...