Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը փոխվել է․ ՔԿ
Շենգավիթի նախկին թաղապետ, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ Այս մասին Քննչական կոմիտեից հայտնեցին Auroranews-ին։
«Խափանման միջոցը փոխվել է, կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները»,- հայտնեցի Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշել է դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մկրտչյանը, սակայն, չի նշել, թե որն է նման որոշման պատճառը։ Նշենք, որ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 14-ին, հետո խափանման միջոցը փոփոխվել էր տնային կալանքի։ Մկրտչյանը ձերբակալվել էր Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել դա, բայց անհնար է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձ...
Հ1-ը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից. հայտարարություն
Հարկատուների հաշվին աշխատող Հանրայինը գրաքննություն է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած նախընտրական հոլովակները ե...
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա միջազգային տրանսպորտային երթուղիների կարևոր օղակներից մեկը. Ալիև
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա միջազգային տրանսպորտային երթուղիների կարևոր օղակներից մեկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջան...
Իրանում նախագահի քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով
Իրանում ընտրական հանձնաժողովը որոշել է ևս մեկ անգամ երկարաձգել նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի աշխատան...