Իրանում նախագահի քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով
Իրանում ընտրական հանձնաժողովը որոշել է ևս մեկ անգամ երկարաձգել նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի աշխատանքը՝ այժմ մինչև տեղական ժամանակով ժամը 22:00-ը, IRNA-ին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Մոհսեն Էսլամին:
Սկզբում նախատեսվում էր, որ տեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 18:00-ին, այնուհետև մարդկանց հոսքի պատճառով քվեարկությունը երկու ժամով երկարաձգվեց։
Հունիսի 28-ի առաջին փուլում ընտրատեղամասերը բաց էին մինչև կեսգիշեր:
Երկրորդ փուլ են անցել երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր Մասուդ Փեզեշկյանը, ով ստացել է ձայների 42,45%-ը, եւ քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Սաիդ Ջալիլին՝ 38,61%-ով։
Թեկնածուները ներկայացնում են իրանական երկու հիմնական քաղաքական շարժումներ։ Ջալիլին պաշտպանում է պահպանողականների շահերը, իսկ Փեզեշկյանը իրանցի ռեֆորմիստների ներկայացուցիչն է։
Իրանում արտահերթ ընտրություններ են անցկացվում մայիսի 20-ին ավիավթարի հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում կմասնակցի թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպ...
Վիկտոր Օրբանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։Նշվում է, որ նա ներառվել...
Գործարարներն ու հասարակական գործիչները կոչ են արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
Կուսակցության մի խումբ դոնորներ, ազդեցիկ գործարարներ և հասարակական գործիչներ հուլիսի 5-ի առավոտյան նամակ են հղել ԱՄՆ նախ...
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց. Բագրատ սրբազան
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց, պետության տեսիլքը կրող մարդկանց, պետ...