Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և «կորել»․ նա շարունակում է մնալ ազատության մեջ
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետ «կորել», Հարությունյանն էլ՝ շարունակում է մնալ ազատության մեջ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ Պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։
Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի տեղափոխվել ՔԿՀ։ Դատարանից էլ, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ դատարանից կարգադրությունն ուղարկվել է հոկտեմբերի 7-ին, բայց ինչպես պարզվում է՝ կարգադրությունը դատարանից դուրս է եկել և Ոստիկանություն չի հասել, համենայն դեպս՝ ՆԳՆ-ից առ այս պահը հայտնել են, որ կարգադրություն չի ստացվել։
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն` իր և Միրզոյանի նոր հանդիպման հնարավորության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա նոր այցի հն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վնասել են Փաշինյանի քանդակի ոտքի հատվածը
Ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակի ոտքի հատվածը վնասված...
ՀՀ-ն 2022-ին Ադրբեջանին է փոխանցել մարդկային մնացորդներով 67 պարկ. ՄԱԿ-ում ադրբեջանցի դեսպանի նամակը Գուտերեշին
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել...
Պատգամավորի եկամուտում 250 հազար դրամների նախագիծը էական տարբերություն չի տալիս․ Լուսինե Բադալյան
Վարչապետին, ԱԺ նախագահին բժիշկ տրամադրելն առավելություն չեմ համարում, կարծում եմ՝ այստեղ անվտանգային հարցեր կարող են լին...