Պատգամավորի եկամուտում 250 հազար դրամների նախագիծը էական տարբերություն չի տալիս․ Լուսինե Բադալյան
Վարչապետին, ԱԺ նախագահին բժիշկ տրամադրելն առավելություն չեմ համարում, կարծում եմ՝ այստեղ անվտանգային հարցեր կարող են լինել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է բժիշկ տրամադրել վարչապետին, ԱԺ նախագահին։
Հարցին՝ եթե ինքն ընդդիմադիր պատգամավոր լիներ, ինչպե՞ս կարձագանքեր, եթե տեսներ, որ նախորդ իշխանություններն ավելացնում են իրենց պատգամավորների ձեռքի ծախսը, բժշկական ապահովագրության հավելյալ միջոցներ են ամրագրում, Լուսինե Բադալյանն ասաց.
«Բացի 250 հազար դրամների նախագիծը նույնպես էական տարբերություն չի տալիս պատգամավորի եկամուտների հարցում։ Յոթերորդ գումարման ԱԺ-ն, երբ պատգամավորները հրաժարվեցին օրենքով սահմանված 150 հազար դրամներից և 50 հազար դրամներից, որն ամրագրված է օրենքով և բոլորը ստանում են, այդ համագումարի արդյունքում այստեղ տարբերությունն ընդամենը 50 հազար է»,-ասաց Լուսինե Բադալյանը։
Դիտարկմանը, որ կենսաթոշակառուների թոշակը գոնե 5000 դրամով չի բարձրացվում, բայց ԱԺ նախագահին տրամադրվում է անձնական բժիշկ, Լուսինե Բադալյանն ասաց, որ դրանք շատ տարբեր և իրար հետ կապ չունեցող երևույթներ են։
«Թոշակը մենք արդեն մեկ անգամ բարձրացրել ենք, և ինչպես մեր քաղաքական թիմն է խոստացել, ամեն տարի այն պետք է բարձրանա։
Իհարկե մեզ մի քիչ խանգարեց կորոնավիրուսն ու պատերազմը, բայց դա մեր քաղաքական գիծն է, որից որևէ մեկը չի շեղվելու»,-ասաց Լուսինե Բադալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Որն էր պատճառը, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը․ քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Կոսոբովոկի և Մուրադովի Ադրբեջա...
Ռուսաստանից թուրքմենական նավթի մատակարարումները գրեթե 50%-ով կպակասեն
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանագիր են ստորագրել, ըստ որի ՝ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավ...
«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»․ պատգամավորը ցուցադրեց Ջհանգիրյանի տան լուսանկարը
«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ ան...