Նոր քայլեր կձեռնարկվի Ռուսաստանի դեմ․ Մոսկվայի տնտեսությունն արդեն թուլացած է, և մենք այն էլ ավելի կթուլացնենք․Կալլաս
Եվրամիությունը շուտով նոր միջոցներ կձեռնարկի՝ ուղղված Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական և առևտրային եկամուտներին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Կիև կատարած այցի շրջանակներում։
«Ռուսաստանի պատերազմական տնտեսությունն արդեն թուլացած է, և մենք այն էլ ավելի կթուլացնենք։ Գնաճը գերազանցել է 20%-ը, դրամական պահուստները սպառվում են, իսկ տնտեսական աճը մոտ է զրոյի», - նշել է Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը 800 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային այս ձմռանը օգնելու համար։
Հիշեցնենք՝ ԵՄ-ն ցանկանում է լրացուցիչ 100 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի համար գեներատորների, սարքավորումների և եղանակից պաշտպանվելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին
ԱԺ–ում գործադիրի ներկայացուցիչները պատասխանում են խորհրդարանականների հարցերին։Հարցուպատասխանին առաջարկում ենք հետևել ուղ...
Թույլատրվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը բժշկական կենտրոն․ Դանիելյան
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղա...
Պատգամավորների մի մասի վրա կա կոմպրոմատ. Վազգեն Մանուկյան
Սա այն իշխանությունը չէ, որ ինքնակամ գնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վար...
«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը»․ Քերոբյանը՝ Քրիստոսի արձանի շինարարության մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Ազատության եթերում անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի արձանի շ...