Թույլատրվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը բժշկական կենտրոն․ Դանիելյան
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի վերջինիս վիրահատությունը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նշեմ, որ մինչ այս պահը արհեստականորեն բարդացվում էր գորընթացը։ Պաշտպանները մի քանի անգամ դիմելով ՔԿԾ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ չէին կարողանում ստանալ անհրաժեշտ թույլտվությունը, որպեսզի Սրբազանի վիրահատությունն իրականացվի իր նախընտրած ԲԿ-ում։
Ինքս օրեր առաջ պատկան մարմիններին անձամբ եմ տեղեկացրել, որ Միքայել Սրբազանն ունի անհետաձգելի վիրահատության կարիք՝ հորդորելով, որ ժամ առաջ ապահովվի նրա առողջության իրավունքը։ Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը։ Շնորհակալ եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին։ Անտարբերության պատնեշը պետք է ջարդվի։ Փաստ է, որ մեր միասնականությունը տալիս է իր արդյունքները։ Քաջառողջություն, շուտափույթ ապաքինում և ազատություն մեր սիրելի Սրբազանին և բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...