Հրդեհի ահազանգ՝ Երևանի դպրոցներից մեկում․ երեխաներն ուսուցիչների հետ միասին տարհանվել են
Auroranews-ը ահազանգ և տեսանյութ էր ստացել ռադիոլսողներից, որ Երևանի դպրոցներից մեկը տարհանել են՝ երեխաներն ուսուցիչների հետ միասին դպրոցի բակում են։
Auroranews-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության հետ։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ․
«Արզումանյան 22 հասցեում գտնվող Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում հրդեհի մասին ահազանգ է ստացվել: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Դպրոցականները ու ուսուցիչները տարհանվել են»,- հայտնեցին ՆԳՆ-ից:
Հավելենք՝ «Փաստինֆոն» գրում է, որ հրդեհի օջախը, նախնական տվյալներով, 4-րդ հարկում է, իսկ պատճառը՝ էլեկտրահաղորդման մալուխները։ Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը պատմել է, որ աշակերտներն արագ տարհանվել են։ Վնասված երեխաներ չկան։
«Ամբողջ պատմությունը տևել է 5 րոպե, ամենայն հավանականությամբ «ավտոմատ կարոբկայում» կարճ միացում է եղել, որի մեջ է հրդեհը է բռնկվել է։ Շատ արագ կողքի դասարանի ուսուցիչը կրակմարիչով փորձել է մարել կրակը»,- նշել է տնօրենն՝ ավելացնելով, որ օպերատիվ զանգել են 911։
Զուգահեռ երեխաներին արագ տարհանվել են, պատուհանները բացել, շենքն էլ՝ արագ հոսանքազրկվել։ Ամեն բան տևել է ընդամենը հինգ-վեց րոպե։
«Պետք է ասեմ, որ ԱԻՆ-ը շատ օպերատիվ էլ եկավ, բայց մենք մինչև ԱԻՆ-ի գալը՝ մենք այդ օջախը մարել էինք արդեն։ Բարեբախտաբար, վնասված երեխաներ չունենք»,- ասել է Զաքարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնեւի օդանավակայանում Երեւանից ժամանող ուղեւորներին բերման են ենթարկել
Երևանից ժամանող ուղևորներին մի քանի ժամ պահել են Քիշնևի օդանավակայանում՝ առանց բացատրության, ասել է Կոմրատի քաղաքային խո...
Արմավիրում գտնվել է կորած Ժաննա Անտոնյանը
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թվականին ծնված Ժաննա Անտոնյանը, որը երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. զոհ կա
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Արմավիր ա...
Արթիկում կին ոստիկանը գործընկերների հետ վնասազերծել է զինված հանցագործին
Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊ...