ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ոչինչ չգիտեր Պուտինի մասին․ Թրամփ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կազմակերպեցի նրա հանդիպումը նախագահ Պուտինի հետ՝ մտածելով, որ դա կլինի 15-20 րոպեանոց հանդիպում։ Սթիվը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին, Պուտինի մասին։ Ոչինչ չգիտեր նաև քաղաքականության մասին: Նա դրանով չէր հետաքրքրվում։ Նա շատ լավ գիտեր անշարժ գույքի ոլորտը, բայց նաև ուներ այն որակը, որը ես փնտրում էի, և ես նրան այլ տեղում չէի տեսնում, ուստի հանդիպում կազմակերպեցի Պուտինի հետ», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում։
Նշենք՝ առավոտյան Թրամփը ժամանել է Իսրայել: Նրա այցը տեղի է ունենում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին:
Այսօր ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում, ազատ էր արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից. այդպիսով, ողջ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն առաջ է անցել արևմտյան երկրներից․ ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը սպառազինությունների արտադրության հարցում առաջ է անցել արևմտյան երկրներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապ...
Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից
Ղրղզստանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու մաս...
Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները․ մանրամասներ
Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծ...
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և եռակողմ հայտ...