ՌԴ-ն առաջ է անցել արևմտյան երկրներից․ ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը սպառազինությունների արտադրության հարցում առաջ է անցել արևմտյան երկրներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դենիս Մանտուրովը:
Նրա կարծիքով՝ ՌԴ-ում սկսել են արտադրության տեմպ հավաքել և այն հավաքել են «ավելի շուտ, քան Արևմուտքի երկրները», բայց «այլ հարց է, թե սկզբունքորեն այդ մրցավազքը որքան կշարունակվի ըստ ժամանակի»։
Փոխվարչապետը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ երկրում ըմբռնում կա, թե ուր շարժվել: Անհրաժեշտ է լրացնել պաշարները և «պահպանել արտադրության սահմանված տեմպը»։
«Բայց որքանով արևմտյան երկրները համարձակություն ունեն, ես չէի ցանկանա այստեղ պատասխանել նրանց փոխարեն։ Առայժմ մենք առաջ ենք շարժվում որոշակի առաջընթացով»,- ասաց Մանտուրովը։
Ռուսաստանում արտադրությունն ընթանում է սպառազինության ծրագրի և հեռանկարային ծրագրի շրջանակներում, որը կհաստատվի 2024 թվականին՝ 2025-2034 թվականների ժամանակահատվածի համար։ Փոխվարչապետի խոսքով՝ մի շարք գերատեսչություններ ակտիվորեն աշխատում են հեռանկարային ծրագրի պարամետրերի հաշտեցման եւ նախապատրաստման ուղղությամբ, առաջին հերթին խոսքը պաշտպանության նախարարության եւ արդյունաբերության ու առեւտրի նախարարության մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...