Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները․ մանրամասներ
Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար, այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Բանակցություններն անուղղակի են և վերաբերելու են միայն միջուկային դոսյեին, իսկ հիմնական հարցերի մեծամասնությունը հստակեցվելու է խորհրդակցությունների ընթացքում»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Ավելի վաղ իրանական պատվիրակության անդամներից մեկը հայտնել էր, որ բանակցությունները շարունակվում են և ընթանում են դրական մթնոլորտում։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մթնոլորտը դրական է: Բանակցությունները շարունակվում են: Դժվար թե դրանք տևեն մինչև վաղը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...