Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից
Ղրղզստանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու մասին հատուկ պատգամավորական հանձնաժողովի որոշմանը, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել, հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Պատգամավորները հավանություն են տվել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու մասին հատուկ հանձնաժողովի առաջարկին: Կողմ են քվեարկել ներկա գտնվող 100 պատգամավորներից 95-ը, 5-ը դեմ են քվեարկել»,- ասել է խորհրդարանի աշխատակիցներից մեկը:
Երկրի նախկին նախագահը կասկածվում է կոռուպցիայի, քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաևին ապօրինի բանտից ազատելու, հողատարածքների հետ կապված խարդախությունների, ապօրինի ճանապարհով տարածքներ ձեռք բերելու համար:
Աթամբաևը Ղրղզստանի ղեկավարն է եղել 2011-ից 2017 թթ.-ին և դարձել է առաջին նախագահը, ով կառավարման առաջին ժամկետի ավարտից հետո ինքնակամ լքել է պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...