Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարություն է արել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ ոչ-ոքին դրական արդյունք է համարելու:
«Մեզ համար տարբերություն չկա Պորտուգալիայի դեմ խաղից հետո, թե Իռլանդիայի դեմ խաղից առաջ, թե այժմ: Մենք ունենք մեկ նպատակ` հասնել լավ արդյունքի: Առաջնահերթն առաջիկա հանդիպումն է, ավելի հեռուն դեռ չենք նայում»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը:
Անդրադառնալով Հունգարիայի հավաքականի առաջատար Դոմինիկ Սոբոսլաիին` Մելիքյանն ընդգծել է, որ նա բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է, սակայն Հունգարիայի ընտրանու կազմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են խնդիրներ լուծել:
«Մենք լավ թիմ ունենք, որը մեծ հավատ ունի, վաղը պայքարելու ենք, քանի որ նվիրված ենք հավաքականին: Մեզ համար Հունգարիայի դեմ խաղում ոչ-ոքին լավ արդյունք կլինի»,- շեշտել է նա:
Հավելենք՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:
Նմանատիպ հոդվածներ
Վիգեն Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր․ կրկին հաղթանակ ըմբշամարտում
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի նե...
Իրանում 700-ից ավելի բանտարկյալի ազատ են արձակել ֆուտբոլային հաղթանակից հետո
Իրանի իշխանություններն ազատ են արձակել 715 բանտարկյալների Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուելսի հավաքականի նկ...
Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս․ Եղիշե Մելիքյան
«Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։ Կվերլուծենք»,- Հայաստան-Պորտուգալիա խաղից հետ...
Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային հուշամրցաշարում
Երեկ՝ մայիսի 31-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթո...