840 միլիոն դոլարի շրջանառություն, 1000-ից ավելի աշխատատեղ. Ամուլսարի հանքում արդյունահանման պրոցեսը սկսված է
840 միլիոն դոլարի շրջանառություն, 145 միլիոն դոլար հարկ պետական բյուջե, 1000-ից ավելի աշխատատեղ։ Ամուլսարի հանքավայրի մասին խոսելիս այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Բացի այդ, մեր ժողովուրդը 12,5 տոկոս մասնաբաժին ունի այս նախագծում։ Այս ամենը Ամուլսարի հանքում է։ Հանք, որտեղ արդեն արդյունահանման պրոցեսը սկսված է, շուտով կսկսվի նաև վերամշակման պրոցեսը»,- նշել է նախարարը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Պապոյանն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։
Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ԱՄՆ դոլար, որից 250մլն նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը մտադիր է նվաճել ամբողջ Ուկրաինան. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը դեռ ձգտում է գրավել ամբողջ Ուկրաինան՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վ...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
Զելենսկին հրաժարվել է ռուսերենը պաշտոնական ճանաչել Ուկրաինայում
Ուկրաինան մտադիր չէ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այս...
Թուրքիայի 600 պատգամավորից գործի է գնացել միայն 1 պատգամավոր
Թուրքիայի խորհրդարանի նիստին ներկա է գտնվել ընդամենը մեկ պատգամավոր, հայտնում է Ermenihaber-ը: Նիստերի դատարկ դահլիճի մի...