Զելենսկին հրաժարվել է ռուսերենը պաշտոնական ճանաչել Ուկրաինայում
Ուկրաինան մտադիր չէ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք ունենք մեկ պետական լեզու՝ ուկրաիներեն։ Ռուսները կարող են ամեն ինչ ասել։ Ես կարծում եմ, որ նրանք նման վերջնագրեր են դնում, որպեսզի բարդացնեն բանակցությունների գործընթացը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Զելենսկին նախ պետք է չեղյալ հայտարարեր իր ընդունած օրենքները, որոնք խտրական են և բառացիորեն ոչնչացնում են Ուկրաինայում ռուսալեզու բնակչության իրավունքները, նախքան Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է լինելու օկուպացված տարածքների հետ․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ինչպե՞ս...
Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ. Ռուբիո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այս մաս...
Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրում չներառելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա ուղերձում խոսել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրո...
Փառք Աստծո, վերջին 7 տարիներին տնտեսական իրավիճակը երբեք անբարենպաստ չի եղել․ Փաշինյան
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին։«Փառք Աստծո, վերջին 7 տար...