Բյուրեղավանում մետաղյա սղարանն ընկել է 6 տարեկան երեխայի գլխին. մանրամասներ

Հասարակական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և անդրադաձել Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքին․ «Սարի թաղում» մետաղյա սղարանն ընկել է 6 տարեկան տղայի գլխին։


«Որքան լավ է չէ՞ հնչում՝ «Հայրենադարձների թաղամաս», կարելի է նույնիսկ կորպորատիվին լավ կենացներ ասել այս թաղամասի մասին, բայց չէ՛, չէ՛ բարեկարգել պետք չէ, լավա էլի։


3 օր առաջ Բյուրեղավանի Սարի թաղի մետաղյա սղարանն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին ու մինչ այժմ բժիշկները պայքարում են բալիկի կյանքի համար։ Ես երեկ գնացի Բյուրեղավան՝ դեպքի վայր, ու տեսա վերջին շրջանում իմ այցելած ամենաահավոր պայմաններով թաղամասը, իսկ այս լուսանկարներն ինձ ուղարկեցին հարևան թաղամասից, որը կոչվում է «Հայրենադարձների թաղամաս»։


Թե՛ նախորդ թաղամասի, թե՛ այս թաղամասի ժողովուրդը բազմիցս դիմել են համայնքապետարան, բայց ինչպես տեսնում եք, անիմաստ, ու կարծում եմ՝ անիմաստ է նաև, որ ես ևս դիմեմ համայնքապետին, դրա համար խնդրում եմ, եթե կա մարդ, ով ճանաչում է Կոտայքի մարզպետին, ուղարկեք այս գրառումս և ասեք, որ անպայման այցելի և՛ այս թաղամաս, և՛ Սարի թաղ, մարդիկ ամբողջ տիրող ամենաթողության ու բարդակի մասին տեղում կպատմեն»,-նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ