Վարդավառի օրը պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հուլիսի 11-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ջրոցի խաղալիս երեխաների մեջ անհաշտություն է եղել և իր երեխային դանակահարել են: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:
Ժամը 17.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դեմքի սալջարդով և թևի վնասվածքով 13 տարեկան տղայի և գոտակային շրջանի ծակած վերքով 16 տարեկան պատանու: 16 տարեկանի ծնողը հայտնել է, որ տղային դանակահարել են, իսկ ըստ 13 տարեկանի ծնողի՝ նրան ծեծել են:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 13 տարեկան տղան դանակով խփել է 16 տարեկանի գոտկային հատվածին՝ պատճառելով վնասվածք: Բացատրական աշխատանքի շնորհիվ 13 տարեկան տղան գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրել դանակը և տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարու...
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկան...
Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի...