Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բերիլ» փոթորիկը հարվածել է Ջամայկային, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 7 մարդ

Չորեքշաբթի օրը «Բերիլ»՝ չորրորդ կարգի հզոր փոթորիկը, անցել է Ջամայկայի վրայով՝ առաջացնելով ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ և պատճառելով զգալի վնաս, որի հետևանքով առնվազն 7 մարդ Է զոհվել Կարիբյան…

Չորեքշաբթի օրը «Բերիլ»՝ չորրորդ կարգի հզոր փոթորիկը, անցել է Ջամայկայի վրայով՝ առաջացնելով ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ և պատճառելով զգալի վնաս, որի հետևանքով առնվազն 7 մարդ Է զոհվել Կարիբյան ավազանի հարավ-արևելքում:


ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնը հայտնել է, որ «Բերիլ» փոթորկի «աչքը» հարվածել է Ջամայկայի հարավային ափերին»:


Ջամայկայում արտակարգ դրություն Է հայտարարվել, իսկ կղզին աղետի գոտի է հայտարարվել «Բերիլ» - ի հարվածից ժամեր առաջ: Վարչապետ Էնդրյու Հոլնեսը հայտնել է, որ աղետի գոտու մասին դրույթը կգործի առաջիկա յոթ օրվա ընթացքում: Տարհանման հրաման է ընդունվել ամբողջ Ջամայկայի բնակավայրերի համար՝ ջրհեղեղների և սողանքների ենթակա տարածքներում:


Կղզում մի քանի ժամ անձրև է տեղացել, այն ֆոնին, երբ բնակիչները լսել են իշխանությունների հորդորը՝ պատսպարվել, մինչև փոթորիկը չանցնի: Մայրաքաղաքի մեծ մասը հոսանքազրկվել է: Հոլնեսը չորեքշաբթի կեսօրին ասաց, որ մոտ 500 մարդ տեղավորվել է ապաստարաններում: Երեկոյան նա հայտարարեց, որ Ջամայկան դեռ չի տեսել «ամենավատ բանը, որ կարող էր պատահել»:


Կառավարության տեղեկատվական ծառայության տվյալներով՝ երկրի ներքին մասում գտնվող բնակավայրերի մի քանի ճանապարհներ տուժել են ընկած ծառերից ու հենարաններից, իսկ հյուսիսային մասում գտնվող որոշ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250