Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի շահառու կարող է դառնալ 643 բազմազավակ ընտանիք
Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի հնարավոր շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Ըստ համայնքներից ստացված տվյալների՝ այդ ընտանիքներից 390-ն ունեն 6,
143-ը՝ 7,
76-ը՝ 8,
26-ը՝ 9,
5-ը՝ 10,
2-ը՝ 11,
իսկ մեկ ընտանիք՝ 12 անչափահաս երեխա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հայտնել է, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ հնարավորություն կունենան Հայաստանի մարզային բնակավայրերից որևէ մեկում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։
«Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, քանի որ մինչ օրս այս ընտանիքների համար առանձին բնակարանային աջակցության ծրագիր չի իրականացվել։ Այն հնարավորություն կտա նաև նվազեցնել այդ ընտանիքների աղքատացման ռիսկը՝ հաշվի առնելով, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը զգալի է։ Բացի այդ, ծրագիրը կարող է խրախուսել նաև ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին ունենալ ավելի շատ երեխաներ»,- նշել է Ղարագյոզյանը։
Նա նաև ընդգծել է, որ ծրագրով Երևանում բնակարան ձեռք բերելը նախատեսված չէ։
«Մեր բնակարանային ծրագրերում Երևանը որպես շահառու ուղղություն չի խրախուսվում։ Մենք տարածքային համաչափ զարգացման կողմնակից ենք, ուստի ծրագիրը նախատեսված է բացառապես մարզային բնակավայրերի համար»,- ասել է Ղարագյոզյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...