Դա փորձություն էր, և նրանք ձախողեցին այն․ Թրամփը՝ Իրանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը եղել է «փորձություն», որը, ըստ նրա, Իրանը չի անցել։
«Դա յուրատեսակ փորձություն էր, և նրանք ձախողեցին այն»,- ամերիկացի հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում ասել է Թրամփը, այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնի համար սովորական մոտեցում է նախ փոխըմբռնման հուշագիր կնքելը, ապա՝ վերջնական համաձայնագրի հասնելը։ Սակայն, նրա խոսքով, Իրանը չի կատարել հուշագրով նախատեսված պայմանները։
Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ դրա չկատարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր հունիսի 18-ին։ Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է, իսկ վերջին օրերին կողմերը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ հարցերը դիվանագիտությամբ լուծել
Իրանը չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունից։ Այս մասին...
Իրանը չի համաձայնել, որ միջուկային օբյեկտների ստուգումներ իրականացվեն
Իրանը չի համաձայնվում, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ իրականացնի երկրի միջո...