Իրականացվել է ձիերի զննություն, չեն առգրավվելու․ ՔԿ
Քննչական կոմիտեն հերքում է տեղեկությունը, թե քննիչները պատրաստվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավել նրա ձիերին։
«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,– AuroraNews.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենց համար անհասկանալի պատճառներով ձիերի առգրավումը հետաձգվել է։
«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10 ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- լրագրողներին ասել էր փաստաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...