ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին
Կարևոր է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պահպանեն երկխոսությունը հանուն խաղաղության. երկու երկրները չպետք է թշնամիներ լինեն, ասել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան RDIF-ի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումից առաջ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Ես պաշտոնապես հաստատում եմ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումը , որը տեղի կունենա այս ամսվա վերջին: Մեր երկրները թշնամիներ լինելու կարիք չունեն։ Առևտրային դաշնակիցները օգտակար են բոլորի համար։ Գիտեմ, որ ես միակը չեմ Կոնգրեսում կամ Ամերիկայում, ով կարծում է, որ այս երկխոսության պահպանումը կարևոր է», - հայտարարել է նա:
Ռուսաստանի հետ առևտրի և խաղաղության շուրջ երկխոսությունը կարևոր է ոչ միայն ամերիկացիների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար, հավելել է կոնգրեսականը՝ նշելով, որ ինքը և իր գործընկերները անհամբեր սպասում են Դմիտրիևի հետ հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Իրավունք». Նոր ոստիկանապետի հարազատները մտահոգ են
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Ի...
Խաղաղության պայմանագրի գործընթացում խոչընդոտ է ՀՀ սահմանադրությունը. Բայրամովը` Խովաևին
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերովՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Ջեյհուն...
«Համաճարակային իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է». Փաշինյան
Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է, այս մասին Կառավարության նիստի մեկն...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրե...