Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ տեռոր չի սկսվել, ուղղակի որոշ արկածախնդիրներ դեռ մտածում են, որ կարող են ընտրակաշառքի, մի կապ փայտի ու հայհոյանքի միջոցով ազդել քաղաքացու որոշման վրա։ 2018 թվականից ի վեր՝ Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա։ Իրավապահ մարմինները պետք է գործեն ու, կարծում եմ, գործում են օրենքի ողջ խստությամբ»,- ասաց նա։
Պատգամավորը նաև հավելեց, որ իրենք աչք չեն փակելու․
«Բոլորի գլուխները տալու ենք պատերին, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց»,- նշեց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Մղձավանջը, որը սկսվեց 7 տարի առաջ, կավարտվի․ Արթուր Խաչատրյան
Գյումրիում տեղի ունեցող խայտառակ իրավիճակին կարող եմ տալ միայն մեկ անուն՝ «բերիա-ստալինական» քաղաքականություն, որը վարու...