«Իրավունք». Նոր ոստիկանապետի հարազատները մտահոգ են
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ օրեր առաջ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրար հաջորդեցին տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ԽԾԲ-ինստիտուտը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ: Թեեւ իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են ոգեւորված, ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն պարզվում է, որ նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգեւորված չեն իրենց որդու նոր պաշտոնով: Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, նորընտիր ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընտանիքի անդամները` մասնավորապես հայրը, պարոն Ռոբերտ Ղազարյանն իր նեղ շրջապատում հայտնել է իր մտահոգություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը կարող է ծանր եւ անդառնալի վնասներ հասցնել իր որդուն: Այսինքն` կարծես թե նորանշանակ ոստիկանապետի հոր սրտով չէ որդու պաշտոնը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...