ՔՊ պատգամավորը՝ Գյումրու քաղաքապետարանի տարածած հայտարարության մասին
Տունը, որի մասին հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետարանը, պատկանում է ամուսնուս ընտանիքին, ես անգամ գրանցված չեմ այնտեղ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում տարածված այն տեղեկությանը, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։
Նշենք որ Ալբերտ Մարտիրոսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինն է։
«Ես չգիտեմ, թե ինչ հանրային տարածք զավթելու մասին է խոսքը, դա ամուսնուս ծնողների բնակարանն է։ Տեղեկություն չունեմ, թե ինչ տարածք զավթելու մասին է խոսքը, ես ապրում եմ այլ հասցեում։ Ես ինչ ամուսնացել եմ, նրա ընտանիքին պատկանող բնակարանը տեսել եմ այնպես, ինչպես այսօր կա»,- ասել է Պալյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրությունների արդյունքները՝ թիվ 9/25 ընտրատեղամասում
Ընտրությունների արդյունքները՝ թիվ 9/25 ընտրատեղամասում.1. Հանրային ձայն - 502. ՔՊ - 1433. ԱՀԿ - 84. Հաղթանակ - 225. ՈւՀԿ...
Կիևում պարետային ժամ է մտցվել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին։ Այս մասին նա հայտարարե...
Մեծացրած շուրթեր, բոտոքս, թարթիչների երկարացում․ թուրքմեն կանանց կլորիկ գումարով կտուգանեն
Թուրքմեն կանայք կտուգանվեն մեծացրած շուրթերի, արհեստական եղունգների, բոտոքսի, դեմքի կնճիռները ձգելու, թարթիչների երկարաց...
Ուկրաինայի բանակում կռվում են ավելի քան 70 երկրի վարձկաններ. Բաստրիկին
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռվում են ավե...