Ուկրաինայի բանակում կռվում են ավելի քան 70 երկրի վարձկաններ. Բաստրիկին
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռվում են ավելի քան 70 երկրի քաղաքացիներ, որոնց հիմնական շարժառիթը, ըստ նրա, «հեշտ գումար» աշխատելն է։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Բաստրիկինը նշել է, որ վարձկանները ժամանել են, մասնավորապես, Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և այլ երկրներից։ Նրա խոսքով՝ ռուսական քննչական մարմիններն ունեն ավելի քան 4 հազար նման անձանց վերաբերյալ տվյալներ։
Բաստրիկինը նաև ասել է, որ համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ օտարերկրացիները կատակում են և պատմում, թե ինչպես են մեկնում ռազմական գործողությունների գոտի՝ «մի տեսակ սաֆարիի»։
Նրա խոսքով՝ իրական մարտական գործողություններն այլ պատկեր են ներկայացնում. «Շատերը որևէ գումար չեն ստանում, զոհվում են, իսկ հետո նրանց ընտանիքները փորձում են գոնե որևէ տեղեկություն ստանալ նրանց ճակատագրի մասին»։
Բաստրիկինը հավելել է, որ բոլոր հայտնաբերված օտարերկրյա մարտիկների նկատմամբ ձեռնարկվում են քրեական հետապնդման, հետախուզման և կալանավորման միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...