Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գյումրու քաղաքապետարանը ահազանգ է ստացել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։
«Փաստացի շենքի մուտքը, որն հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից։
Այսինքն, տիկին պատգամավորը, որն հաճախ է խոսում օրենքներից, օրինականությունից, որը չի խուսափում իր խոսույթում օգտագործել մերժելի բառապաշար, և, ըստ ամենայնի, կուսակցական պատվերով թիրախավորում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ վերջիններիս այլախոհության, քաղաքական դիրքորոշման համար, ապօրինության հեղինակ է։ ՀՀ օրենսդիր մարմնում աշխատող այս տիկինը, որի ամուսինն իր օգնականն էր, օրենքը պահպանելու, երկրի վարչապետի՝ իր անմիջական ղեկավարի, հրահանգները չկատարող պատգամավոր է։ Ըստ բնակիչներից ստացված տեղեկությունների, ապօրինի զավթված տարածքը ծառայեցվում է որպես ննջասենյակ՝ Էմմա Պալյանի և նրա ամուսնու ընտանիքի անդամների համար։ Փաստացի, պատգամավորը խլել է Գյումրու Պարույր Սևակի 13 շենքի հանրային տարածքը։
Փաստի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը կազմել է արձանագրություն առ այն, որ Ալբերտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտում։ Այս մասին մանրամասնում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանը։ Պաշտոնյան նշեց, որ շենքի մուտքը 15-օրյա ժամկետում ինքնակամ չբացելու և նախկին վիճակը չվերականգնելու դեպքում՝ քաղաքապետարանը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Բռնություն գործադրած ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել․ «Բա՜, տղե՛րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք ա...
Նոր Հռոմի պապի ընտրության արարողությունը սկսվեց. ընտրությունը կլինի գաղտնի
Վատիկանում սկսվել է նոր պապի ընտրության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Deutshe Welle-ն:Կոնկլավին մասնակցում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայն...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...