Նոր Հռոմի պապի ընտրության արարողությունը սկսվեց. ընտրությունը կլինի գաղտնի
Վատիկանում սկսվել է նոր պապի ընտրության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Deutshe Welle-ն:
Կոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 130 կարդինալներ։ Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիության խախտումը հանգեցնում է ավտոմատ հեռացման:
Առաջին օրը հիմնականում նվիրված է լինում տարբեր կրոնական և նախապատրաստական արարողություններին։
Կարդինալները կհանդիպեն և կքվեարկեն գաղտնի և մեկուսի Վատիկանի որմնանկարներով պատված Սիքստինյան կապելլայում: Յուրաքանչյուր ոք, ով խախտում է գաղտնիությունը, ինքնաբերաբար հեռացվում է եկեղեցուց: Հավատացյալները յուրաքանչյուր փուլից հետո հատուկ տեղադրված ծխնելույզից դուրս եկող ծխից կկարողանան պարզել, թե արդյոք նոր պապ է ընտրվել. սև ծուխը նշանակում է, որ պապը չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը նշանակում է, որ նա ընտրվել է։
Նոր Պապի ընտրությունը այսօր՝ մայիսի 7-ին հնարավոր է, բայց քիչ հավանական։ Կոնկլավի առաջին օրը քվեարկության միայն մեկ փուլ է լինում: Կոնկլավները, որոնք ընտրում էին նախորդ պոնտիֆիկոսներին՝ Ֆրանցիսկոսին, Բենեդիկտոս XVI-ին և Հովհաննես Պողոս II-ին, տևեցին երկու-երեք օր: Ամենաերկար կոնկլավը տևել է գրեթե երեք տարի։ Դա 13-րդ դարի երկրորդ կեսին էր։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...