Ծեծկռտուք է տեղի ունեցել Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև․ լրագրող
Ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյան Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի համախոհների միջև։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:
Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:
Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:
Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ծեծկռտուքի մասնակիցները չեն ձերբակալվել, մի մասն էլ դիմել են փախուստի»,- հայտնել է լրագրողը:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Երևանի Սևանի 5 հասցեում. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ
Այսօր, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները ձվեր են նետում կառավարության շենքի վրա
Քաղաքացիները ձվեր են նետում կառավարության շենքի վրա:
Ինտերպոլի Հայաստանի ներկայացուցչության մոտ մեքենա է շրջվել
Այսօր ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ...
Կորոնավիրուսից Գյումրիում բուժաշխատող է մահացել
Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Վերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մ...