Եվրոպայում աճող ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ» ընդդիմությանը ճնշելու առումով․ Սուրենյանց
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։ Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։
Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։ Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։ Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։
Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․
Մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։
Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով»,-գրել է Սուրենյանցը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմ...
ՊՎԾ պետը՝ ՀԷՑ–ը պետականացնելու մասին
ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։&n...
Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը․ դեսպանությունը երախտագիտություն է հայտնել
Հայաստանում Իրանի դեսպանությունը մեր երկրին երախտագիտություն է հայտնել դժվարին պահին ցուցաբերած կարեկցանքի ու զորակցությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը ասել է Շուշա, լավ է արել. Գեղամ Մանուկյան
«Ռոբերտ Քոչարյանը ասել է Շուշա, լավ է արել: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, «Դուշմանը», «Ասկոլկեն» շատ-շատերը ազատագր...