Վրաց հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ներողություն՝ իշխանության տապալման փորձին աջակցության համար
Վրաց հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ներողություն իշխանության տապալման փորձին աջակցության համար, այլ ոչ թե քննադատություն, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալլասը և տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց մամուլի խոսնակի կողմից կառավարությունը տապալելու համար կազմակերպված հանրահավաքին ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ վիրավորվեց 25 ոստիկան։ Սա է այն, ինչ այսօր վրացական հասարակությունն ակնկալում է Եվրամիությունից։
Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականի վերաբերյալ ես կրկին կոչ եմ անում ԵՄ բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, որոնք մոլորեցնող են և սնուցում են արմատական ուժերի ձգտումը՝ խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը», – գրել է Պապուաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում։
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու էր համարել ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը կոչ է արել Վրաստանում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ։ Դիվանագետները հավելել են, որ ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է «Վրաստանում Եվրամիության դերի մասին ապատեղեկատվությունը» և դատապարտում է ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է արձագանքել Միրզոյանը Էրդողանի հայտարարության մասին հարցին
Չեմ ուզում մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարությունը, որը հատկապես վերաբերում է երրորդ երկրներին։ Այս մասին ԱԺ-...
Արա Այվազյանը՝ Էրդողանի նամակի մասին
«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդ...
Վահան Քերոբյանի մամուլի խոսնակը ևս հեռանում է պաշտոնից
ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հարգելի...
Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Շոյգուի հետ
Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գենե...